Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIPP նախագծին և այլ թեմաների:
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: