Հասարակություն

Գյումրիում՝ գնացքի գծերի վրա, հայտնաբերվել է կնոջ դի

Գյումրիում՝ գնացքի գծերի վրա, հայտնաբերվել է կնոջ դի

Դեկտեմբերի 22-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գնացքի տակ ընկած քաղաքացի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում արձանագրել են քաղաքացու մահը։

Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 71-ամյա Գյուլնարա Ա․-ն է։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է՝ տեղի ունեցածն ինքնասպանությո՞ւն է, թե՞ դժբախտ պատահար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական