Հասարակություն

Պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է

Պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից կատարված մի քանի գործարքներ չեն ներառվել հարկային միասնական հաշվարկներում՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։ 

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից չհաշվարկված և պետական բյուջե չվճարված գումարը կազմել է 13 մլն 404 հզր 500 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական