Երևանում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 27-ին առանձին վայրերում սպասվում է ձյուն։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։