«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում վթարվել է <<Ապարան-Երևան>> ջրատարը: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ դեկտեմբերի 21-ին ժամը 12.30-ից մինչև դեկտեմբերի 22-ը ժամը 12.30-ը կդադարեցվի Երևանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2, Նորաշեն, Նազարբեկյան , Գ-1 թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վեոլիա Ջուր ՓԲԸ