Հասարակություն

Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ

Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ամազոնի արևադարձային անտառը սկսում է անցումը դեպի նոր կլիմայական վիճակ՝ ավելի տաք և ավելի չոր, քան այն պայմանները, որոնք այս էկոհամակարգը ապրել է վերջին տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում։ Խոսքը, այսպես կոչված, հիպերտրոպիկական կլիմայի ձևավորման մասին է՝ ծայրահեղ բարձր ջերմաստիճաններ, հաճախակի և երկարատև երաշտներ, տեղումների խաթարում՝ նույնիսկ անձրևների սեզոնին։ 

Գիտնականների գնահատմամբ՝ եթե ջերմոցային գազերի արտանետումները պահպանվեն բարձր մակարդակի վրա մինչև 21-րդ դարի վերջը, ապա նման պայմաններն Ամազոնում կարող են դիտվել տարեկան մինչև 150 օր։ Սա լուրջ ազդակ է ոչ միայն տեղական էկոհամակարգերի, այլև գլոբալ կլիմայական հավասարակշռության համար․ Ամազոնը կարևոր դեր ունի ածխածնի շրջանառության, տեղումների ձևավորման և կենսաբազմազանության պահպանման գործում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական