Դեկտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գառնի գյուղի Ազատամարտիկներ փողոցում բախվել են 29-ամյա Լիանա Ա․-ի վարած Nissan March մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Ասքանազ Ղ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։