Հասարակություն

Հայաստանում առաջին ռոբոտային վիրահատությունն է արվել

Հայաստանում առաջին ռոբոտային վիրահատությունն է արվել

Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այդ մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ 

«Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր երկրում: Հայաստանում առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ: Ուրախ եմ ու հպարտ, որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։

Եվ ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Վիրահատական գործողությունն իրականացրել է մեր կոլեգան՝ ուրոլոգ Մհեր Մխիթարյանը»,- նշել է Արմեն Մուրադյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական