Հասարակություն

Կամոյի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Կամոյի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 12։07-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան (մոտ 120 քմ) և ավտոտնակի (մոտ 20 քմ) տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։19-ին, մարվել՝ 13։57-ին: Մասմաբ այրվել են տան և ավտոտնակի տանիքների կառուցատարրերը (մոտ 80 քմ և 20 քմ), խոհանոցի առաստաղը (մոտ 15 քմ) և ավտոտնակի տանիքում կուտակած կենցաղային իրեր։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական