Հասարակություն

Բախվել է 4 ավտոմեքենա․ կա տուժած

Բախվել է 4 ավտոմեքենա․ կա տուժած

Դեկտեմբերի 20-ին, ժամը 12։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz, KIA, Hongqi և GAZelle մակնիշների ավտոմեքենաները: Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են KIA և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական