Դեկտեմբերի 19-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի բնակիչ 59-ամյա Արմեն Ա․-ի վարած թիվ 40 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արտակ Գ․-ի վարած Mustang մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Դավիթ Հ․-ի վարած Volkswagen մանիշի և ՌԴ քաղաքացի 55-ամյա Արսեն Ա․-ի վարած Toyota մակնիշի ավոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ում առաջինն օգնության են հասել վթարի մեջ հայտնված վարորդները, քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։