Հասարակություն

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին, համատեղության կարգով, նշանակել Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կահիրե)»,- ասվում է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական