Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է Գերագույն հոգևոր խորհրդի կազմում տեղի ունեցած փոփոխություններին։
Քահանայի խոսքով, Գերագույն Հոգևոր խորհրդի կազմից դուրս են եկել Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արք. Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպս. Սարոյանը և Վազգեն արք. Միրզախանյանը։ Նրանց փոխարինում են Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպս. Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպս. Դավթյանը։ Երրորդ հոգևորականի անունը Եսայի քահանան չհիշեց։ Մեր տեղեկություններով, խոսքը Արթիկի թեմի առաջնորդ.Նարեկ եպս. Ավագյանի մասին է։
Նա մեկնաբանել է, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմում նշանակվում են՝ կապված աշխարհագրական դիրքից ու տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից։ Նրա խոսքով, Վազգեն արքեպիսկոպոսի փոխարեն Կիրակոս սրբազանն է նշանակվել, քանի որ այժմ նա է Վիրահայոց թեմի առաջնորդը։