ՀՀ 8 միջպետական նշանակության ավտոճանապարհների 14 կետերում տեղակայված են ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող առցանց աշխատող հաշվիչներ։
Հաշվիչներ են տեղակայված Մ-1 (2 կետում), Մ-2 (4 կետում), Մ-3, Մ-4 (3 կետում), Մ-5, Մ-6, Մ-7, Մ-10 ավտոճանապարհներին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից կատարվել են տեղակայված հաշվիչների կարգաբերման աշխատանքներ եւ տրանսպորտային միջոցների ինտենսիվության տվյալների հավաքագրում։
Տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ 2025 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տրանսպորտային միջոցների ինտենսիվությունը հիմնականում աճել է։
Նվազել է միայն 3 կետում։ Տրանսպորտային միջոցների ինտենսիվությունը չափվում է նաև շարժական հաշվիչների միջոցով։
Նշենք, որ Հավաքագրված տվյալները վերլուծվում և Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից օգտագործվում են ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։