Հասարակություն

Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով.

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է մի խումբ անձանց կողմից համացանցային զանգերի միջոցով հիմնականում եվրոպական պետություններում բնակվող ավելի քան 1500 անձանց տարբեր հաշիվներից առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 630 մլն ՀՀ դրամից բացի՝ ևս 44 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական