Հասարակություն

Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցով է պատրաստ հանդիպել կաթողիկոսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցով է պատրաստ հանդիպել կաթողիկոսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել կաթողիկոսի հետ, սակայն՝ մեկ օրակարգով։

«Պատրաստ եմ ընդունել մի օրակարգով՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով։ Որ պահին պատրաստ լինի հանդիպել, ես պատրաստ եմ»,- ասել է նա։ 

Հարցին՝ կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները ավելի լա՞վն են իրենց բարեվարքությամբ, վարչապետը նշել է. «Ինչով են նրանք ավելի լավը։ Նրանք ընդունում են բարենորոգման օրակարգը․ այստեղ խոսքը բովանդակության մասին է»։ 

Ըստ նրա, պետք է լինի հաշվետվողականություն, թափանցիկություն ու բարեվարքություն. «Իրենք իրենց դուրս չեն դնում այդ օրակարգից»։ 

Վարչապետը հիշեցրել է, որ այդ եպիոսկոպոսներն ընդունում են իրենց մեղքը, դրա համար են սկսել բարենորոգման օրակարգ. «Եթե Կտրիճ Ներսիսյանը տրամաբանական լուծման գնար ու Արշակ Խաչատրյանի հետ կապված հետաքննությանը չխոչընդոտեր, կարծում եմ՝ 10 եպիսկոպոսները չէին գնա այդ քայլին»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական