Հասարակություն

Բետոնախառնիչ բեռնատարի վարորդը տուգանվել է. ՆԳՆ-ն զգուշացնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բետոնախառնիչ բեռնատարի վարորդը տուգանվել է. ՆԳՆ-ն զգուշացնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բետոնախառնիչ բեռնատարներից երբեմն թափվող բետոնը ճանապարհների որակի վրա ազդեցություն ունեցող նյութերից է, ինչն արագ կարծրանում է և խոչընդոտներ ստեղծում երթևեկության համար։

«Երևանի Գայի պողոտայում մեքենայից բետոն էր թափվել։ Տեսանյութը տարածվել էր համացանցում։
«ԿամԱզ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարի վարորդի նկատմամբ կայացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում, տուգանքը՝ 60․000 դրամ։

Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարելիս ուշադիր լինել այս հարցում՝ պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Օրինախախտները հայտնաբերվում և ենթարկում են պատասխանատվության»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական