Հասարակություն

Կոշից մինչև Ներքին Բազմաբերդ հարող հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար

Կոշից մինչև Ներքին Բազմաբերդ հարող հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ից Մ-1, Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի՝ Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ վարչական շրջանին հարող հատվածը (կմ57+500) կբացվի երկկողմանի երթևեկության համար՝ անվտանգության տարրերով ճանապարհի կահավորման աշխատանքներն իրականացնելու նպատակով։

«Տեղեկացնում ենք, որ այս հատվածում շինարարական աշխատանքները դեռևս ավարտված չեն, և հորդորում ենք վարորդներին պահպանել շինարարական աշխատանքներով պայմանավորված 50 կմ/ժամ սահմանված արագությունը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական