Հասարակություն

Սակագնային քվոտա կսահմանի վիետնամական բրնձի համար

Սակագնային քվոտա կսահմանի վիետնամական բրնձի համար

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց Հայաստանի տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին որոշումը։

Կառավարության որոշմամբ 2026 թվականի ընթացքում սահմանվում է Վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի ներմուծման սակագնային քվոտա՝ Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակում։ Քվոտայի բաշխումը կիրականացվի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև՝ սահմանված կարգով, իսկ ներմուծման լիցենզիաները կտրամադրի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական