Հասարակություն

Մայրուղիների վրա խցանումների նման երևույթների ենք հանդիպում. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայրուղիների վրա խցանումների նման երևույթների ենք հանդիպում. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում խոսել է բեռանափոխադրումների ու ճանապարհների խցանումների մասին։

«Ե՛վ Գետահովիտը, և՛ Ենոքավանը զբոսաշրջային բավականին լավ տեմպ են ցուցաբերում զարգացման առումով։ Նաև հարակից տարածքում գտնվում է Իջևանի երկաթգծի կայարանը։ Եվ մեր ճանապարհները բեռնափոխադրումների համար չեն հերիքելու»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ ճանապարհների հարցին պետք է ուշադրություն դարձնել։

Վարչապետի խոսքով՝ Աթան-Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհն էական նշանակություն ունի. «Քանի որ կարող ենք խցանումներ ունենալ։ Այսօր արդեն մայրուղիների վրա խցանումների նման երևույթների ենք հանդիպում»,-նշել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական