Կառավարությունը պահուստային ֆոնդից 12 մլրդ դրամ կհատկացնի մարզերում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ 52 համայնքում կիրականացվի 169 ծրագիր, ինչը աննախադեպ է: Ըստ նրա՝ համաֆինանսավորումը կլինի շուրջ 6 անգամ ավելի ծավալուն:
«Ուզում ենք, որ տարեվերջին բոլոր շինարարների հետ կատարողականի հաշիվները փակած լինենք», – ասել է նախարարը: