Հասարակություն

Կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը

Կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։

«Արգելվելու է`

  • պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի,
  • պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու և խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը ,

Այլընտրանք՝

  • թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակներ,
  • թղթից կամ փայտանյութից պատրաստված սպասք,
  • թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաներ:

Ձեր ընտրությունը մեծ ազդեցություն ունի։ Փոխարինեք պլաստիկը՝ պահպանելով բնությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական