Անտառային հրդեհները ոչ միայն այրում են հողը, այլև երբեմն այնքան հզոր են լինում, որ այդ ժամանակ առաջանում են պիրոկումուլոնիմբուս ամպեր, որոնք ծուխը բարձրացնում են մինչև 16 կիլոմետր բարձրություն՝ գրեթե տիեզերքի սահմանին։
Գիտնականները վաղուց գիտեին, որ նման բարձրության վրա հայտնված ծուխը կարող է շաբաթներով կամ ամիսներով մնալ մթնոլորտում, սակայն դրա իրական ազդեցությունը կլիմայի վրա դժվար էր չափել մինչև հիմա։
Հարվարդի համալսարանի գիտնականները առաջին անգամ կարողացել են անմիջականորեն չափել հրդեհից հինգ օր անց առաջացած ծուխը Երկրի մակերևույթից մոտ 14,5 կմ բարձրության վրա։ Պարզվել է, որ այդ բարձրության վրա ծխի մասնիկները շատ ավելի խոշոր են, քան ենթադրվում էր, և դրանք նույնիսկ կարող են սառցնող ազդեցություն ունենալ մթնոլորտի վրա։
Գիտնականները նշում են, որ նման բարձրադիր c՝ հնարավոր է, նույնիսկ, փոխելով ռեակտիվ հոսանքների ուղղությունը։ Սակայն դրա համար դեռ անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ։