Հասարակություն

Եթե որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, կիմանաք ուղիղ ինձանից․ Նազիկ Ավդալյան

Եթե որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, կիմանաք ուղիղ ինձանից․ Նազիկ Ավդալյան

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ վերջին շրջանում տարբեր խոսակցություններ և շահարկումներ են շրջանառվում իր անվան շուրջ, ուստի կարևոր է համարում հստակեցնել իր դիրքորոշումը։

«Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ուղիղ ինձանից։ Դուք այդ լուրը չեք իմանա սուտ աղբյուրներից։ Ես քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ։

Այսօր իմ ամբողջ ուշադրությունն ու ուժերը ուղղված են հասարակական գործունեությանը՝ մասնավորապես մարզերում սպորտի զարգացմանը։ Ես իրականացնում եմ կոնկրետ նախագիծ, որն ունի հստակ նպատակ՝ ստեղծել հնարավորություններ երեխաների և երիտասարդների համար զբաղվել սպորտով, զարգացնել առողջ կենսակերպը և ուժեղացնել մարզական ենթակառուցվածքները մարզերում։

Բնական է, որ նման նախաձեռնությունները պահանջում են նաև պետական աջակցություն։ Ինչևէ, ես զբաղվում եմ իմ գործով, իսկ սուտ մամուլը և կեղծ էջերը՝ իրենց գործով։ Իսկ եթե ավելի մանրամասն տեղեկություններ եք ուզում իմանալ այն գործունեության մասին, ինչ անում եմ, կարող եմ մտնել Nazik Avdalyan Foundation էջ և ծանոթանալ մանրամասներին»,- գրել է նա։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական