Հասարակություն

Շորերս որ հանեմ՝ ոնց որ Հայաստանի քարտեզը լինի, 5 հատ էլ փամփուշտ կա մեջս. Ղուկասյան

Շորերս որ հանեմ՝ ոնց որ Հայաստանի քարտեզը լինի, 5 հատ էլ փամփուշտ կա մեջս. Ղուկասյան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատարանում հայտարարել է՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվեր է, որը, սակայն, ավելի վաղ է սկսվել։

«2007 թվականից է գալիս այս ամեն ինչը։ Երբ 1999թ. ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, ոչ մի ներդրում չկար, լույսերը մարած էին, 50 լուսակետ կար։ Իմ օրոք կառուցվել է 7000 բնակարան, երկրաշարժից հետո բոլոր քաղաքապետերը՝ իրար հետ, իմ կեսի չափ չեն կառուցել»,- ասել է նա։

«2007թ. մահափորձը որ եղավ, կուզեի մեղադրող կողմը մեկ կարևոր փաստի անդրադառնա, առաջին անգամ եմ բարձրաձայնում՝ Մկրտումյան դատավորի տունը, որ հարձակում կատարվեց, այն ավտոմատն էր, որով կրակել էին մեզ։ Դրանից հետո երբ ասում են՝ դուք էսքան մարդ եք սպանել, նա ասում է՝ գիտե՞ք ինչ կա, էս ավտոմատը ինձ տվել է Կարամելի Հարութը։ Կարամելի Հարութը խփում է Յուվեցի Կարոյին, մի ամիս հետո Կարամելի Հարութը մահանում է, այդ գործը փակվում, վերջանում է։ Այ, մեղադրող կողմը թող մտածի, որ 4 հոգի մարդ է մահացել, 4 հոգի մարդ է վիրավորվել, մինչև այսօր գործը չեն բացահայտել, բայց օդի միջից գործերը բերել, վրաս կարում են»։

Նա նշել է, որ ինքը կաշառք երբեք չի վերցրել. «Մտել եմ կաբինետս, ասել եմ՝ ԱԱԾ տղաներ, ինձ լսո՞ւմ եք։ Ես 65 տարեկան, հիմա շորերս հանեմ, ինչղ օր Հայաստանի քարտեզը լինի, 5 հատ էլ ավտոմատի փամփուշտ մեջս է»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական