Հասարակություն

Մինչև կառավարության որոշում չլինի, տեղեկությունները սուտ են. մարզպետարան

Մինչև կառավարության որոշում չլինի, տեղեկությունները սուտ են. մարզպետարան

Ըստ շրջանառվող լուրերի՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պաշտոնից ազատվել է։ Մինչ այդ, այսօր պաշտոնավարման մեկամյակի առթիվ նախատեսված էր նրա ասուլիսը, որը, սակայն, չի կայացել. «Շիրակի մարզպետի ասուլիսն այսօր չի կայանալու` անհետաձգելի գործեր առաջանալու պատճառով»,- նշված է մարզպետարանի էջում։

Radar Armenia-ն մարզպետարանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են մարզպետի պաշտոնանկության տեղեկություները։ Մարզպետարանից ասացին, որ պաշտոնից ազատման որոշում կայացնում է կառավարությունը.

«Մինչև կառավարության որոշում չլինի, նմանատիպ տեղեկություները սուտ տեղեկություններին հավասար մի բան են և հստակեցման կարիք ունեն»,-ասացին մարզպետարանից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական