Հասարակություն

Հայաստանը և Գերմանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանը և Գերմանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոյի (BFU)  միջև կնքվել է «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության շուրջ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Համագործակցության նպատակն է քաղաքացիական ավիացիայի անվտանգության մակարդակի բարձրացումն ու ավիացիոն պատահարների կանխարգելումը։  Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոն, անհրաժեշտության դեպքում և իր հնարավորությունների շրջանակներում, Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի աջակցություն և օգնություավիացիոն քննությանը անհրաժեշտ սարքավորումների կիրառման,

-օդանավերում առկա թռիչքային տվյալների և ձայնագրությունների վերծանման ու վերլուծության,
-տեխնիկական լաբորատորիայի օգտագործման ծառայությունների,
-ինչպես նաև թռիչքային պիտանիության, աէրոնավիգացիոն ծառայությունների, աերոդրոմներին առնչվող ոլորտների մասին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Համագործակցությունը նաև նպաստում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 75-րդ կետի իրականացմանը, այն է՝ ուժեղացնել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական