Հասարակություն

Զգոն եղեք․ վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով

Զգոն եղեք․ վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով

Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ Ներքին գործերի նախարարության անունից վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ նման հրապարակումները խարդախություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված ընթացակարգով»,- հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական