ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր՝ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն են ներկայացրել դատարան։ Երաշխավորներին է միացել նաև դերասան Լևոն Հարությունյանը:
Մեղադրող կողմը պահանջում է Ղուկասյանի կալանքը երկարաձգել 3 ամսով։ Դատախազի խոսքով՝ բարձր է ռիսկը, որ Վարդան Ղուկասյանն ազատության մեջ մնալու դեպքում կկատարի նոր հանցանք, ինչպես նաև հաշվի առնելով զբաղեցրած պաշտոնն ու ունեցած հեղինակությունը, կարող է անօրինական ազդեցություն ունենալ վկաների և գործով անցնող այլ անձանց վրա։
«3 ամիսը քիչ է»,- արձագանքել է Վարդան Ղուկասյանը։
Հիշեցնենք՝ նա կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով։