«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով.
«Առաջիկա 10 օրերին մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ապահովելու է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 2-4 աստիճանով»։