Հասարակություն

Թափոնն արժեքի վերածելով՝ նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանմանը

Թափոնն արժեքի վերածելով՝ նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրավիրում են մասնակցելու «Նոր կյանք թափոնին» միջոցառմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 14։00-ին՝ Բնության պետական թանգարանում։

«Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է։

Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները միջոցառման ընթացքում կներկայացնեն թե՛ տեսական, թե՛ գործնական մոտեցումներ, որոնք կօգնեն ձևավորել թափոնների պատասխանատու կառավարման մշակույթ և թափոնին տալ նոր կյանք։

Թափոնն արժեքի վերածելով՝ մենք

  • նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանմանը,
  • խթանում ենք վերամշակման մշակույթի զարգացումը,
  • նվազեցնում ենք թափոնների բացասական ազդեցությունը,
  • ձևավորում ենք էկոլոգիապես պատասխանատու վարքագիծ։

Միջոցառման մասնակցության վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով 011 818 555 /5170/»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական