Հասարակություն

Բիշքեկում ներկայացվել է Ղրղզստանում Հայաստանի ռազմական կցորդը

Բիշքեկում ներկայացվել է Ղրղզստանում Հայաստանի ռազմական կցորդը

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 17-ին Բիշքեկում կայացել է Ղրղզստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը Ղրղզական Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գնդապետ Տալայբեկ Շարշեևի հետ, որի ընթացքում ներկայացվել է Ղրղզստանում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Նորոյանը։ 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղրղզստանի պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ փոխգործակցության արդի իրավիճակի և վերջինիս զարգացման հետագա հեռանկարների շուրջ, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական