Հասարակություն

Առողջապահության նոր փոխնախարար է նշանակվել

Առողջապահության նոր փոխնախարար է նշանակվել

Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ առողջապահության փոխնախարար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աստղիկ Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ առողջապահության փոխնախարարի պաշտոնը թափուր էր մնացել դեկտեմբերի 1-ից Արտակ Ջումայանի ազատվելուց հետո։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական