ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Ջոհալ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան, Մալաթիա 70):
Մասնավորապես՝
- խոհանոցի հատակը գտնվել է ոչ նորոգ վիճակում,
- պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները եղել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել կեղտի կուտակումներ, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու վտանգ,
- չեն եղել բավարար քանակությամբ լվացարաններ և ձեռքերի չորացման համար հիգիենիկ սարքեր,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։