Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 16-ին հնարավոր են թույլ տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտում ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։