«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի համայնքի` Ուրցաձոր և Այգավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Գազամատակարարումը կդադարեցվի նոր կառուցված գազասպառման համակարգերը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: