Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք և մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ. հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։