Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են.
«Երևան քաղաքի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ 1.7 և 4․9 անգամ, դեկտեմբերի 14-ին Շենգավիթում՝ 1.8 անգամ, Արաբկիրում՝ 1.9 անգամ և Նոր Նորքում՝ 1.9 անգամ։
Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին` 1.8 անգամ: Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցվել։
2025թ-ի դեկտեմբերի 13-ին և 14-ին ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները»: