Հասարակություն

Բացահայտվել է ապօրինի ծառահատման հերթական դեպքը

Բացահայտվել է ապօրինի ծառահատման հերթական դեպքը

Ապօրինի ծառահատումները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները շարունակում են մնալ Ոստիկանության ուշադրության կենտրոնում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները։
Համայնքային ոստիկանները դեկտեմբերի 12-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հայտնաբերել են հաշվառման համար չունեցող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված առանց ձեռբերման թույլտվության շուրջ 5 խմ բոխի տեսակի փայտանյութով։

Մեքենայի 33-ամյա վարորդը հայտնել է, որ փայտանյութը դեկտեմբերի 12-ին համագյուղացի՝ Պրիվոլնոյեի բնակիչ 50-ամյա տղամարդու հետ հատել են Պրիվոլնոյե գյուղի հարակից անտառաշերտից։

Նույն օրը իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը՝ Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանները 33-ամյա տղամարդու առանձնատան բակում հայտնաբերել են ևս 5 խմ հաճարենի տեսակի փայտանյութ։
Նա իրավապահներին հայտնել է, որ Պրիվոլնոյե գյուղի հարակից անտառաշերտից դեկտեմբերի 11-ին կտրել է հաճարենին և նույն համագյուղացու հետ «ԳԱԶ 66» մեքենայով տեղափոխել տան բակ՝ չունենալով ձեռքբերման համար թույլտվություն։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պրիվոլնոյե գյուղի բնակիչներ 33-ամյա ու 50-ամյա տղամարդիկ ձերբակալվել են և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական