Հասարակություն

Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել․ ՆԳՆ

Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել․ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը։ Միջոցառման ընթացքում արտակարգ դեպքեր կամ պատահարներ չեն գրանցվել։

Միևնույն ժամանակ, արձանագրվել են երեխաների և ծնողների ժամանակավորապես միմյանցից առանձնացման մի քանի տասնյակ դեպքեր։

Ոստիկանության արագ և համակարգված գործողությունների շնորհիվ բոլոր նման դեպքերում երեխաները հայտնաբերվել և վերադարձվել են իրենց ծնողներին։

Բացի այդ, միջոցառման ընթացքում հայտնաբերվել են պայուսակներ և այլ անձնական իրեր, որոնք ներկայումս գտնվում են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք կորցրել են իրեր՝ կարող մոտենալ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական