Հասարակություն

Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում

Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Տիգրան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 73-ամյա Նեվրիկ Մ․-ին, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։  

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական