Դեկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 34/1 շենքի մոտակայքի շենքերից մեկի 4-րդ կամ 5-րդ հարկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 42 շենքի թիվ 23 բնակարանի պատշգամբում։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Պատշգամբում այրվել է շինարարական աղբ՝ 1,5 խմ և մասամբ ջերմահարվել օդորակիչը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս Գազ» ընկերությունների և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։ Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ առնչություն չունի, քանի որ նշված բնակարանը չի գազամատակարարվում։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։