Ժամը 03:00-ից սկսված հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել օդային գծերում հենասյուների վնասմամբ։
ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը աշխատում է էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ: