Դեկտեմբերի 14-ին, ժամը 06։39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Pilsan մակնիշի կցորդիչով բեռնատարը․ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: