Հասարակություն

Նախատեսվում է երկուշաբթի տեղափոխել հիվանդանոց․ փաստաբանը՝ Աջապահյանի մասին

Նախատեսվում է երկուշաբթի տեղափոխել հիվանդանոց․ փաստաբանը՝ Աջապահյանի մասին

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին նախատեսվում է երկուշաբթի տեղափոխել հիվանդանոց, Radar Armenia-ին տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ 

«Բայց փաստացի երբ կտեղափոխեն և երբ վիրահատությունը կկատարեն, չեմ կարող հիմա ասել»,- հավելել է փաստաբանը։ 

Դեկտեմբերի 11-ին հայտնել էինք, որ Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ վիրահատության կենթարկվի։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն առաջարկել էր կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատական միջամտությունը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական