Հասարակություն

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Կոտայքի մարզի ճանապարհների նորոգման աշխատանքներին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Կոտայքի մարզի ճանապարհների նորոգման աշխատանքներին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր։ Մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ դիտարկել է մարզում պետական բյուջեի ֆինանսավորմամբ և կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Առաջին կանգառը Հրազդան համայնքի Կաքավաձոր բնակավայրի ճանապարհն էր։ Այստեղ իրականացվել է 5,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում, ճանապարհը գծանշված է և կահավորված։

Նախարարը ծանոթացել է նաև Լեռնանիստ բնակավայրի ճանապարհի նորոգման աշխատանքներին, որն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը 1,28 կմ է` 210 մլն ընդհանուր արժեքով։

Խուդաթյանը ծանոթացել է նաև Բջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնակել և ավարտվել են այս տարի։ Այս ճանապարհը նախկինում շատ վատ վիճակում էր, սակայն հիմա՝ ճանապարհի նորոգումից հետո, վստահաբար զբոսաշրջային մեծ հոսք կսկսվի դեպի ամրոց։

Պաշտոնյաները եղան նաև Աբովյան համայնքում, որտեղ սուբվենցիոն ծրագրերով նորոգվում են ճանապարհներ, ինչպես նաև նոր մանկապարտեզ է կառուցվում։
Դիտարկվեց նաև Ձորաղբյուրի և դեպի Գառնի տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Սա այս տարվա ամենախոշոր նախագծերից է՝ 3,6 մլրդ դրամ բյուջեով։ Ինչպես Բջնիի ամրոց տանող ճանապարհը, Գառնու ճանապարհը ևս զբոսաշրջային առումով մեծ կարևորություն ուներ։

Այս տարի միայն Կոտայքի մարզում պետբյուջեով և սուբվենցիոն ծրագրով շուրջ 100 կմ ճանապարհ է նորոգվել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական