Հասարակություն

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում  է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական