ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է․
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Դալմա» մոլում հարձակման է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր, հանրային գործիչ Միհրան Հակոբյանը։