Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտակ Շաբոյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում (Շիրակի մարզ, գ. Սառնաղբյուր) և արձանագրել, որ վերացվել են նախկինում հայտնաբերված խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի (լավաշի) արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: