Հասարակություն

Ձնախառն անձրև ու մառախուղ՝ ճանապարհներին

Ձնախառն անձրև ու մառախուղ՝ ճանապարհներին

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Արարատի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական